Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Անկեղծ ասած, ինձ համար դա անակնկալ էր»

«Անկեղծ ասած, ինձ համար դա անակնկալ էր»
11.05.2018 | 19:35

Վալերի Օսիպյանն այսօր կառավարության նիստում գլխավոր ոստիկանապետի նոր կարգավիճակում էր. իսկ նիստից հետո չխուսափեց լրագրողների հարցերից: Մեզ առաջին հերթին հետաքրքում էր, թե ինչ զգացողություն ունեցավ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն առաջարկեց ստանձնել գլխավոր ոստիկանապետի պաշտոնը, մի մարդու, որը քաղաքացիական շարժման թեժ օրերին ձերբակալեց Նիկոլ Փաշինյանին:


-Անկեղծ ասած, ինձ համար դա անակնկալ էր, և այդ մոտեցումն ինձ էլ ավելի է պարտավորեցնում:
-Ստանձնելով այս պաշտոնը՝ ո՞ր խնդրի լուծումն եք առաջնային համարում:
-Առաջնային են բոլոր այն հարցերը, որոնք բարձրացրել է վարչապետը:
-Ավելի կոնկրետ՝ ո՞ր խնդրի լուծումն եք կարևորում:
-Հարցերը համալիր են՝ հանցավորության դեմ պայքար, կարգուկանոնի ապահովում, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, վստահության մթնոլորտի ձևավորում և այլ կարևոր հարցեր: Անչափ կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարը:
-Ձեզ բաժին հասած ժառանգությունը կոռումպացվա՞ծ է:
-Ես ոստիկանության Երևան քաղաքի արտաքին ոլորտն եմ ղեկավարել և ի պաշտոնե այդ հարցի վերաբերյալ խորքային տվյալներ չունեմ: Չեմ բացառում, որ նման դեպքեր, էլեմենտներ կարող են լինել:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 7820

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

="Էս քոթուկը կտրել չի լինի" />
Էս քոթուկը կտրել չի լինի